Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամենավատ ընտանիքն ամենալավ հաստատությունից լավ է. ՄԻՊ-ը՝ ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի մասին

Ամենավատ ընտանիքն ամենալավ հաստատությունից լավ է. ՄԻՊ-ը՝ ընտանիքում 
ապրելու երեխայի իրավունքի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր առաջնահերթություն է համարում ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

«Երեխայի իրավունքների պաշտպանության հարցում չափազանց կարևոր է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորումը: Սա այն սկզբունքային մոտեցումն է, որով մենք ղեկավարվում ենք: ՄԻՊ-ի համար կարևորագույն նշանակություն ունի հաստատություններում գտնվող երեխաների իրավունքների վիճակը: Բայց մենք գիտենք, որ ներկայում Հայաստանում իրականացվում է վերակազմակերպման գործընթաց: Ամենավատ ընտանիքն անգամ ամենալավ հաստատությունից լավ է: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորման ուղղությամբ»,- ասաց Թաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]