Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մելքումյանը հետաձգեց չվճարած հարկերի համար գույքի վրա արգելանք դնելուն առնչվող նախագծի քննարկումը

Մելքումյանը հետաձգեց չվճարած հարկերի համար գույքի վրա արգելանք դնելուն 
առնչվող նախագծի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաձգեց չվճարած հարկերի համար գույքի վրա արգելանք դնելուն առնչվող իր նախագծի քննարկումը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մելքումյանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Այսօրվա գործող դրույթներով 500 հազար դրամի հարկային պարտավորության դեպքում գույքի վրա կալանք է դրվում: Առաջարկում ենք, որ այդ շեմը բարձրացվի՝ դառնալով 5 մլն դրամ »,-ասաց Մելքումյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորության չափը սահմանել տնտեսավարող սուբյեկտի կողմից նախորդ տարվա վճարած հարկերի հանրագումարի 7 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 5 մլն դրամը: Նա նշեց՝ միտքն այն է, որ եթե տնտեսավարողը որոշակիորեն կատարում է իր հարկային պարտավորությունները, ընթացիկ վիճակ է, արգելանք չդրվի:

Նախագիծը դեռ չի քննարկվել կառավարությունում, և, հետևաբար, չկա կառավարության գրավոր եզրակացությունը, սակայն Մելքումյանն ասաց, որ պատրաստ է շեմն այդքան շատ չբարձրացնել:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, որպես այդ նախագծի հարցով կառավարության ներկայացուցիչ, ներկայացրեց իր բանավոր եզրակացությունը: «Առաջարկն, ըստ էության, հարկային մարմնին ենթադրում է սահմանափակել պետական բյուջեի հարկային եկամուտների մինչև 7 տոկոսի չափով հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու միջոցներ կիրառելու հնարավորությունից: Սա իրական ռիսկ է մեզ համար, քանի որ ոչ մի բացատրություն չունի: Կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականությունը ենթադրում է ոչ բարեխիղճ, ոչ կարգապահ հարկ վճարողների նկատմամբ խիստ վարչարարության իրականացում և խրախուսում ավելի օրինապահ հարկ վճարողների գործունեությունը»,-ասաց Պողոսյանն ու նշեց՝ այս առումով կարծում է, որ նախագծի ընդունումը հայտարարված քաղաքականության հետ ուղիղ հակադրության մեջ է: 

Քննարկումներից հետո Մելքումյանն ասաց՝ քանի որ կառավարության գրավոր կարծիքը չունի, հետաձգում է հարցի քննարկումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]