Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը մասնագետ է ուղարկել Թեհրան՝ Երևան մեկնողների ինքնազգացողությունը տեղում ստուգելու նպատակով

Հայաստանը մասնագետ է ուղարկել Թեհրան՝ Երևան մեկնողների ինքնազգացողությունը 
տեղում ստուգելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝  Հայաստանը մասնագետ է ուղարկել Թեհրան՝ օդային ճանապարհով Երևան մեկնողների ինքնազգացողությունը ինքնաթիռ նստեցման ժամանակ ստուգելու, պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի:

Այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար իմ հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել է Թեհրան: Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկատվություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ հսկողական միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն:

Օդանավակայանում, հանձնարարությանս համաձայն, աշխատանքները համակարգում է իմ տեղակալ Շավարշ Գրիգորյանը»,-տեղեկացնում է նախարար Թորոսյանը:

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, իսկ մահացածները 15-ն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]