Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սինգապուրում առաջին անգամ սկսել են օգտագործել նոր վիրուսի հայտնաբերման շիճուկաբանական մեթոդը

Սինգապուրում առաջին անգամ սկսել են օգտագործել նոր վիրուսի հայտնաբերման շիճուկաբանական մեթոդը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրցի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սկսել են օգտագործել հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որը հիմնվում Է հակամարմինների ուսումնասիության վրա եւ թույլ Է տալիս ավելի ստույգ որոշել նոր կորոնավիրուս ունեցողին, նույնիսկ եթե մարդու մոտ հիվանդության ախտանիշները շատ թույլ են արտահայտված կամ բնավ բացակայում են: Փետրվարի 26-ին այդ մասին ՏԱՍՍ-ին պատմել Է երկրի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների դեպատամենտի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է նա, «հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որն սկսել են օգտագործել Սինգապուրի բժիշկները, հիմնված Է հակամարմինների ուսումնասիրման վրա, որոնք մարդու մոտ արտադրվում են տվյալ վիրուսի հայտնվելու դեպքում: Ըստ որում այդ հակամարմինները կարող են մարդու արյան մեջ առկա լինել մի քանի տարի»: Այդ մեթոդը, նշել են առողջապահության նախարարությունում, «նաեւ օգնում Է պարզել ախտահարվածների շղթան եւ հայտնաբերել վիրուսի տարածման սկզբնական աղբյուրը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]