Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՉԺՀ-ի իշխանություններն ավելի քան 14,36 մլրդ դոլար են ծախսել նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ՉԺՀ-ի իշխանություններն ավելի քան 14,36 մլրդ դոլար են ծախսել նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանություններն արդեն 100,87 մլրդ յուան (ավելի քան 14,36 մլրդ դոլար) են ծախսել այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կառավարությունը շարունակում Է ակտիվորեն ֆինանսավորել վարակվածների բուժման, հաստատությունների եւ օբյեկտների վարակազերծման, բնակչության պաշտպանության ապահովման անհրաժեշտության հետ կապված այլ գործունեության ծախսերը:
Միջոցների զգալի մասն ուղարկվում Է Հուբեյի նահանգ, որտեղ առավել մեծ թվով վարակվածներ են գրանցվել: Կենտրոնական պետական բյուջեին բաժին Է ընկնում երկրում բոլոր հատկացումների մոտավորապես երրորդ մասը, մնացածը տարածաշրանների վարչակազմերն ապահովում են ինքնուրույն կերպով:
Վերջին օրերին իրադրությունը կայունացել Է երկրի ամբողջ մայրցամաքային մասում: Միեւնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների գնահատմամբ, որոնք այցելել են Չինաստան, ռիսկը դեռեւս առկա Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]