1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հոնկոնգը կորոնավիրուսի պատճառով բնակիչներին 1,3-ական հազար դոլար կվճարի որպես սոցաջակցություն

Հոնկոնգը կորոնավիրուսի պատճառով բնակիչներին 1,3-ական հազար դոլար կվճարի որպես սոցաջակցություն


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի իշխանությունները ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի բոլոր չափահաս բնակիչներին 10 հազարական հոնկոնգյան դոլար (գրեթե 1,3 հազարական դոլար) կվճարեն որպես սոցիալական աջացության միջոց կորոնավիրուսի հարուցած հիվանության բռնկման պայմաններում: Փետրվարի 26-ին այդ մասին հայտարարել Է տեղի վարչակազմի ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը՝ Օրենսդիր խորհրդում ելույթ ունենալով բյուջետային ուղերձով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վերջին ամիսներին սոցիալական ցնցումները (2019 թվականի ամռանը բռնկած հակակառավարական բողոքները) եւ կորոնավիրուսային վարակի նոր համաճարակը ծանր հարված հասցրեցին Հոնկոնգի տնտեսությանը»,- արձանագրել Է նա:
«Հանգամանալի քննարկումից հետո ես որոշեցի 10 հազարական հոնկոնգյան դոլար հատկացնել Հոնկոնգի՝ 18-ից բարձր տարիքի մշտական բնակիչներին՝ սպառման խթանման եւ բնակչության ֆինանսական բեռի թեթեւացման նպատակով»,- հայտնել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]