Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Ապրիլ

Սան Ֆրանցիսկոյի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Սան Ֆրանցիսկոյի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման կապակցությամբ անհանգստության ֆոնին: Այդ մասին հայտնել Է The Hill-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ թեեւ քաղաքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հաստատվել, «գլոբալ պատկերն արագորեն փոխվում Է» եւ անհրաժեշտ Է «ուժեղացնել պատրաստվածությունը»: «Մենք տեսնում ենք, որ վիրուսն ամեն օր տարածվում Է աշխարհի տարբեր մասերում, եւ մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ վնասից Սան Ֆրանցիսկոյի բնակիչներին պաշտապանելու համար»,- մեջբերում Է նրա խոսքը հրատարակությունը: Այս պահին ԱՄՆ-ում հաստատված Է հիվանդության 57 դեպք, նրանց թվում 40-ը տարահանված ուղեւորներն են Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի Է կանգնած Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ