Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը հասել Է 1146-ի

Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց թիվը հասել Է 1146-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլը հայտնել Է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին, փետրվարի 26-ին հայտնել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպռես»-ը: Այդպիսով, երկրում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել Է 1146:

Նշվում Է, որ հիվանդության 169 նոր դեպքերից 153-ը հայտնաբերվել են Տեգու քաղաքում եւ հարեւան Հյուսիսային Քենսանի նահանգում: Նաեւ հիվանդացածների մասին հայտնել են Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր նահանգներն ու քաղաքները: Մասնավորապես, Սեուլում արձանագրվել Է չորս նոր դեպք, Պուսանում՝ ութ: Ներկայում Հարավային Կորեայում նոր վիրուսից մահացել Է 11 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]