Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դեպքը

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դեպքը


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել Է կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին: Կենսանյութի նմուշները հաստատման համար ուղարկվել են պրոֆիլային ինստիտուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ճշտվում Է գերատեսչության՝ Twitter-ի Էջում, 61-ամյա տղամարդը, որը վերջերս Է վերադարձել Իտալիայի Լոմբարդիայի մարզից, նոր կորոնավիրուսի (2019-nCoV) համար բնորոշ թեթեւ ախտանիշներով փետրվարի 25-ին ընդունվել Է Սան Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկա:
Իշխանությունները պարզում են, թե հարեւաններից, բուժաշխատողներից եւ ուղեկիցներից ում հետ Է շփվել պացիենտը: Ընդամենը Սան Պաուլուի նահանգում կորոնավիրուսի կասկածանքով չորս մարդ կա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]