Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Ապրիլ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին գրանցվել է ՃՏՊ. տուժածները հոսպիտալացվել են

Երևան-Մեղրի ավտոճանապարհին գրանցվել է ՃՏՊ. տուժածները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 25-ին՝ ժամը 23:34-ին, ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Խաժակ Հ., ծնված 1986 թ.) և «Opel» (վարորդ՝ Սուրիկ Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին: Վերրջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ