Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Մարտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գրագողության դեմ պայքարի ժամանակավոր հաջողությունները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գրագողության դեմ պայքարի 
ժամանակավոր հաջողությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գիտության ոլորտում գրագողության թեման բավական արդիական դարձավ հետհեղափոխական Հայաստանում, երբ դրա մեջ մեղադրվող մարդիկ ստիպված եղան հեռանալ պաշտոններից։ Այդ խնդիրն իր բացասական ազդեցությունն է ունենում ոլորտի դինամիկ զարգացման, նոր գաղափարների եւ մտքերի գեներացման համար։ Ցավոք, կրթական համակարգի սկզբնական օղակներն էլ զերծ չեն մնում այդ ձեւաչափով ուսման գործընթացից, երբ որեւէ թեմայի շուրջ սեփական դիտարկումները, մտքերը՝ թեկուզ ոչ այնքան գիտական եւ հիմնավոր ներկայացնելու փոխարեն, երեխաները ստիպված են լինում միայն գրքերից կամ համացանցից տեղեկություններ քաղել՝ բարձր գնահատականներ ստանալու համար։ Հաճախ երեխայի համարձակ դիտարկումը բախվում է ընդունված շաբլոններին՝ զրկելով երեխային հետագայում խնդիրներին ստեղծագործաբար մոտենալու ցանկությունից։

Կրթության եւ գիտության ոլորտի առջեւ ծառացած այս մարտահրավերի թեմայով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե նախագահ Սմբատ Գոգյանի հետ։ Խնդիրը պետք է ունենա նախեւառաջ օրենսդրական կարգավորում, երբ կմշակվեն հստակ չափանիշներ եւ մեխանիզմներ երկակի ստանդարտներից խուսափելու համար։

Կոմիտեի անձնակազմը առաջարկում է լուծման իր տարբերակը, մասնավորապես, առաջարկում է պաշտոններ, այդ թվում՝ բուհական համակարգում պաշտոններ զբաղեցնել ցանկացողների ատենախոսությունները քննվեն հատուկ հանձնաժողովի կողմից։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի արդյունքներ է գրանցել կոմիտեն գրագողության դեմ պայքարում, Ս. Գոգյանը նշեց, որ ժամանակավոր հաջողություններ կան, բավականաչափ ակտիվ է մաքրման գործընթացը, բայց իրենց անհրաժեշտ է օրենսդրական միջամտություն․ «Այսօրվա դրությամբ այն անձնական մակարդակով է կարգավորվում, մինչդեռ պետք է հստակ կարգավորումներ լինեն։ Օրենսդրական մակարդակում պետք է հստակեցվի, թե ովքեր կարող են լինել մասնագիտական խորհուրդների անդամներ։ Ցանկալի է, որ ամեն ինչ օրենքով լինի, որպեսզի խնդիրն արմատական լուծում ստանա»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ