Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Ապրիլ

Այսօր՝ փետրվարի 26-ին

Այսօր՝ փետրվարի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1802 թ. այս օրը ծնվել է Գաբրիել Պատկանյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ (մահ.՝ 1889 թ.)։

*           1802 թ. այս օրը ծնվել է Վիկտոր Հյուգոն՝ ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ (մահ.՝ 1885 թ.):

*           1992 թ.  այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցավ Խոջալուի արյունահեղությունը։

*           1986 թ. այս օրը Միխայիլ Գորբաչովը հայտարարում է ԽՍՀՄ-ում «Արագացման» («Ускорение») գործընթացի մասին։

*           1877 թ. այս օրը ծնվել է Միքայել Մանվելյանը՝ հայ արձակագիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (մահ.՝ 1944 թ.)։

*           1909 թ. այս օրը ծնվել է Կոնստանտին Խուդաբաշյանը՝ հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար:

 

Մ. Ա.





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ