1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Մեր որդեգրած սկզբունքներից չենք շեղվելու»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Մեր որդեգրած սկզբունքներից չենք 
շեղվելու»

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի, ինչպես նաեւ ներքաղաքական անցուդարձերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Նախկին իշխանավորներից ոչ մեկի դեմ անձնական ոչինչ չունեմ: Հիմնականում խնդիր եմ ունեցել, եւ կա խնդիր նախկինում իրենց ունեցած գործելաոճի հետ: Այն հանգամանքը, որ նախկինները մեծ գումարով փորձել են ամեն ինչ գնել, փչացնել, մարդկային հարաբերությունները դարձնել առեւտրի առարկա, դա է պետք փոխել մեր հասարակությունում: Մենք հիմա դա ենք իրականացնում: Քաղաքացիների հետ զրուցելով, բացատրելով, որ մարզպետը կամ պատգամավորը չեն բերելու իրենց փողոցը ասֆալտապատեն, դա իրենց համայնքը պետք է անի: Այդ ամենը վերագրում էին մարզպետին կամ պատգամավորներին եւ այդ ամենն ակնկալում էին իրենցից: Քաղաքացիներն ակնկալում են մարզպետից, որ միջամտի դատախազության գործերին, դատարանների գործերին, որովհետեւ իրենք այդպես են կարծում, որ ճիշտն իրենց կողմն է, բայց բացատրում ենք, որ չենք խառնվում իրավապահ համակարգի գործերին, դատական համակարգի գործերին, եւ մեզանից նման ծառայություն սպասելն իզուր է: Բացատրում ենք, որ կարող ենք իրենց օգնել քաղաքաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում, որոնք մեր լիազորությունների շրջանակներում են: Նախկինից եկել է տպավորություն, որ պատգամավորը կամ մարզպետը հարց լուծող ֆիգուր է, իրենք պատկերացրել են, որ բոլոր չլուծված հարցերը լուծվելու են իրենց միջոցով, բայց այսօր դա մեզանից ակնկալել պետք չէ: Մենք ամեն ինչ անում ենք օրենքի շրջանակներում: Այս բոլորն է անդրադառնում եւ առկա աղմուկը դրանից է առաջանում, որ չենք շեղվում օրենքի տառից, ինչը բերում է զանազան անհարկի, արհեստական դժգոհությունների»»:

                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]