Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Կարսի պայմանագիրը գործում է մինչ օրս...»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Կարսի պայմանագիրը գործում է մինչ 
օրս...»

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Հայկական կողմն ի՞նչ ունի հակադարձելու այն պնդմանը, թե Արցախն անկախացել է Ադրբեջանի տարածքներում».- «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը նշել է.

«Մենք մի կողմից գործ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած այդ սկզբունքների հետ, մյուս կողմից՝ դրանցից բխող, իբրեւ թե Ադրբեջանի իրավաբանորեն պատկանող տարածքների հետ: Ցավոք, երբեւիցե հնչեղություն չենք տվել այն բանին, որ որեւէ պետության միջազգային ճանաչումը չի նշանակում, որ նրա բոլոր տարածքներում նրա իշխանությունն օրինական է, եւ երկրորդ՝ դա բոլորովին չի նշանակում, թե  ճանաչումը կարող է չեղարկել այդ տարածքների վերաբերյալ կնքված ու գործող միջազգային պայմանագրերը: Եթե ասենք Ինդոնեզիան ճանաչել է մերօրյա Ադրբեջանը՝ Խորհրդային Միության սահմաններով, դա բնավ չի նշանակում, թե Ինդոնեզիան չեղարկել է Կարսի գործող պայմանագիրը: Կարսի պայմանագիրը գործում է մինչ օրս, եւ Ադրբեջանի իշխանությունն այդ տարածքների վրա բխում է Կարսի պայմանագրից կամ նրա հետեւանքներից: Օրինակ, Աբխազիայի դեպքում եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Թուրքիան ասացին, որ այդտեղ գործող միակ փաստաթուղթը Կարսի պայմանագիրն է: Կարսի պայմանագիրը գործում է, եւ երկիրը ճանաչելու որեւէ քաղաքական ակտ, իրավական փաստաթղթերի մեջ ներառելի չէ: Մեր կողմը կամ չգիտի, կամ ավելորդ վախ ունի միջնորդներից՝ այս բանն ասելու համար: Ասելու, որ այո դուք ճանաչել եք, բայց դա բնավ չի նշանակում, թե այդ տարածքներն օրինաբար են պատկանում նրանց, դա չի նշանակում, որ գործող պայմանագրերը ճանաչման ակտով չեղարկվում են: Առավել եւս, որ Նախիջեւանի դեպքում Թուրքիան ու Ռուսաստանն արդեն բարձրաձայնել են Կարսի պայմանագրի գերակայությունն այն ժամանակ, երբ ղարաբաղյան կարգավորումն արդեն ԵԱՀԿ հովանու տակ են»»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]