1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բաքվում նորից բորբոքվել են կրքերը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բաքվում նորից բորբոքվել են կրքերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամեն տարի փետրվարյան այս օրերին Ադրրբեջանի իշխանությունները Խոջալուի 1992 թ. ռազմագործողությունների կապակցությամբ հակահայկական հիստերիա են բորբոքում` նպատակ ունենալով կեղծել իրադարձությունները եւ միջազգային հարթակներում վարկաբեկել հայ ժողովրդին: Ադրբեջանի ժողովրդական ճակատի հատուկ նշանակության ջոկատի կողմից` Աղդամի եւ Նախիջեւանիկ բնակավայրի մերձակայքում Խոջալուի շուրջ 100 քաղաքացիական անձանց դաժան սպանությունը որակելով «ցեղասպանություն», Բաքուն անամոթաբար հանդես է գալիս զոհի կարգավիճակում եւ Սումգայիթ քաղաքում` հայերի կոտորածների հերթական տարելիցի նախաշեմին փորձում քողարկել շարունակվող հակահայկական դրսեւորումները:

1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն էր, երբ տրվեց Խոջալուի ճնշման ռազմագործողությունը սկսելու հրամանը: Արցախի ինքնապաշտպանական ուժերը ազատ միջանցք թողնելով բնակչության համար, բոլոր ուղղություններով հարձակման անցան: Առաջնահերթ ազատագրվեց դեռեւս 1990 թ. հոկտեմբերից ազերիների կողմից զավթված Ստեփանակերտի օդանավակայանը: Ապա, շարունակելով առաջխաղացումը, հայկական ջոկատները ձեռնամուխ եղան հակառակորդի ռազմական մյուս հենակետերի ոչնչացմանը: Թշնամուց առգրավվեցին երեք զրահամեքենա, հրթիռակոծող երկու կայանք եւ թնդանոթ, հարյուրավոր միավոր մարտական զենք ու զինամթերք: Մինչեւ ատամները զինված ելուզակները երկար դիմադրել չկարողացան, խուճապի մատնվեցին ու դիմեցին փախուստի: Ասել է թե` նրանք ավելի վաղ հայտնվեցին Աղդամի մատույցներում, քան խաղաղ բնակչությունը… Պարտությունից գազազած թշնամին, կատարելով Ադրբեջանի ընդդիմության պատվերը, սկսեց զանգվածաբար ոչնչացնել (գնդակահարել) ընդամենը մեկ օր առաջ իր պաշտպանության տակ առած բնակիչներին: Խոջալուի ճնշմամբ Բաքվի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ավելի սրվեց հակամարտությունը: Եվ ընդամենը մեկ շաբաթ չանցած Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը գահընկեց արվեց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]