Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ, անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստանալով համապատասխան ազդանշանը` կենտրոնական ապարատի զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Մարզումների նպատակն էր զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների և աշխատանքային խմբերի գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունների կատարելագործումն ու փոխգործակցության ամրապնդումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]