Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» (2019-2022) ծրագիրը

Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը փետրվարի 25-ին ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» » (2019-2022) ծրագրի մեկնարկը։ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել է կառավարության մասնակցությունը ծրագրի իրականացմանը և նշել, որ կլիմայի փոփոխման աղետներին դիմակայելու համար գործընկերների հետ նորարական լուծումներ պետք է մշակել, ինչը Կայուն զարգացման նպատակներից մեկն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հանրակրթության պետական չափորոշիչների և ռազմավարության վերանայման փուլում առաջնային խնդիրներից է կրթել այնպիսի սերունդ, որ դպրոցն ավարտող աշակերտն ունենա նաև կլիմայի փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների մեղմացմանը, ռիսկերի նվազեցմանը նպաստող ունակություններ և համապատասխան գիտելիք: «Քանի որ այս մասշտաբային ծրագիրը ներառում է դպրոցների շուրջ մեկ երրորդը և երեխաները ինքնուրույն պետք է ծրագրեր իրականացնեն՝ լինելով պայքարի առաջամարտիկները, դա արդեն իսկ նշանակում է, որ նրանք ձեռք կբերեն համագործակցությամբ աշխատելու, ծրագրեր մշակելու հմտություններ, որը ևս հանրակրթության առաջնահերթ խնդիրներից է: Ակնկալում ենք շահագրգիռ գործընեկերություն»,-ասել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն արձանագրել է, որ կլիմայի փոփոխություններն արդեն տեսանելի են նաև Հայաստանում, և ջուրը տարեցտարի ավելի կարևոր ռեսուրս է դառնում։ «Եկող տարի շատ մեծ ու հավակնոտ ծրագիր ենք իրականացնելու. եկող տարի Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, և կարևոր է, որ այդ նախաձեռնությանը միանան երիտասարդները»,- ասել է նա։

«Ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության 52 խոշորացված համայնքների հետ՝ 28,000 երիտասարդ աղջիկների և տղաների կլիմայի փոփոխության մասին կրթություն տալով, աշխատելով 2470 ուսուցիչների և դպրոցների վարչակազմի հետ՝ դպրոցների ուսումնական պլանների բարելավման և ուսումնական նյութերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է համագործակցություն 530 տարածքային վարչական մարմինների և տեղական կառավարման ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավվելու են կլիմայի փոփոխության մեղմման համայնքային ծրագրերում և բյուջեներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]