1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ժպիտների քաղաք»-ը և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական ուռուցքաբանության կենտրոնը հուշագիր են ստորագրել

«Ժպիտների քաղաք»-ը և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական ուռուցքաբանության 
կենտրոնը հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Փետրվարի 25-ին կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ռուսական կողմից՝ Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը և կենտրոնի գիտական հարցերով տնօրեն Միխայիլ Մասչանը: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ  համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ կողմերն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ որպեսզի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող յուրաքանչյուր երեխա ստանա ժամանակակից պահանջներին համապատասխան բուժում և առողջանա։ ‹‹Վերջերս իմացա, որ աշխարհում քաղցկեղ ունեցող փոքրիկների գրեթե կեսն ընդհանրապես չի հետազոտվում։ Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներում վիճակագրությունը մի փոքր այլ է, սակայն, պետք է նշեմ, որ մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը, որպեսզի բոլոր դեպքերը ժամանակին հայտնաբերվեն և որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց հետազոտման և համապատասխան բուժման››,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամները հենց այդ նպատակն են հետապնդում՝ աջակցել մասնագետներին հաղթել քաղցկեղին։ Աննա Հակոբյանը կարևորել է համագործակցությունը «Наука-детям» հիմնադրամի հետ՝ հավելելով, որ ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամն էլ ստեղծման օրվանից իր առջև դրել է նպատակ ոչ միայն աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին, այլև նպաստել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը Հայաստանում։ Մոսկվայում կնքված եռակողմ հուշագրի նպատակն է գիտահետազոտական աշխատանքներում ամրապնդել համագործակցությունը, խթանել մասնագետների միջև փորձի փոխանակումը, իրականացնել օնլայն խորհրդատվություն, կազմակերպել համատեղ գիտական հետազոտություններ, կոնֆերանսներ, սիմպոզիումներ և այլն:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը շրջել է կենտրոնով, ծանոթացել բուժման պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ։ Աննա Հակոբյանը կենտրոնում բուժվող փոքրիկներին հայկական արտադրության խաղալիքներ և մանկական զարգացնող խաղեր է նվիրել։

Նույն օրը համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]