Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում փետրվարի 23-ին  նշվել է ՌԴ Հայրենիքի պաշտպանի օրը։ «Արմկնպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր:

Առանձնահատուկ շնորհավորական խոսքեր ու մաղթանքներ են հնչել Հայրենական մեծ պատերազմի և զինված ուժերի վետերանների հասցեին: Նշվել է, որ փետրվարի 23-ը ևս մեկ առիթ է երախտագիտություն հայտնելու հայրենիքի բոլոր նվիրյալներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]