1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զոհրաբյանն առաջարկում է օրենքով սահմանել դատավարության ողջամիտ ժամկետները

Զոհրաբյանն առաջարկում է օրենքով սահմանել դատավարության ողջամիտ 
ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է օրենքով սահմանել դատավարության ողջամիտ ժամկետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Զոհրաբյանն այս մասին ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մենք պարբերաբար անդրադառնում ենք դատավարության ժամկետների ողջամտության խնդիր, բայց լուծումներ չենք գտնում: Ես մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ մենք օրենքով պետք է սահմանենք ողջամիտ ժամկետներ: Ցանկացած պատճառաբանություն, որ դատավորները քիչ են, որ յուրաքանչյուրը մեծ թվով գործեր ունի և չի հասցնում, դրանք բացատրություններ չեն, եթե մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ»,- ասաց Զոհրաբյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]