Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցեր

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին  տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

ԱԳ նախարարները անդրադարձ կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]