Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արագածոտնի մարզի հիվանդանոցներում կրճատվում է ստվերը

Արագածոտնի մարզի հիվանդանոցներում կրճատվում է ստվերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում տարեց տարի ավելանում է բուժծառայությունների թիվը, ինչի արդյունքում մարզի բնակիչները ստիպված չեն լինում հասնել Երևան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ 2019 թվականի բժշկական հաստատություններում ավելացել է 6 ծառայություն, 2020 թվականի համար նախատեսված է 9 ծառայություն, որից 3-ն արդեն ներդրվել է:

«Սա մի շատ կարևոր հարց է լուծում, մեր բնակիչները չեն հասնում մայրաքաղաք: Հիվանդանոցների արդիականացման աշխատանքները շարունակվելու են: Աշտարակի հիվանդանոցում ամբողջապես վերազինվել է վիրահատարանը: Դրանից բացի, Արտենիի առողջության կենտրոնը նոր սարքավորումներ է ստացել»,-ասաց մարզպետն՝ ընդգծելով, որ հիվանդանոցներում ստվերը կրճատվում է, կամ այլ կերպ ասած «սև արկղը» վերանում է:

Անդրադառնալով ծննդատների օպտիմալացմանը՝ մարզպետը նշեց, որ Արագածի, Ծաղկահովիտի եւ Արտենիի ծննդատները չեն ֆինանսավորվում պետական բյուջեից: Նրա խոսքով, Արագածի ծննդատունը բնական ճանապարհով արդեն իսկ փակվել էր եւ այնտեղ վաղուց ծնունդներ չէին լինում: Դրա փոխարենը խոշորացված Ապարան համայնքն ունի վերանորոգված, սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն եւ տրամաբանական չէ պետբյուջեից սնվող երկրորդ ծննդատունը պահել նույն տարածքում: Մանավանդ, որ Արագածի ծննդատանը տարեկան 40-50 ծնունդ էր լինում, այսինքն` բժիշկներն ամսվա մեջ 4 ծնունդ էին ընդունում։

«Լավագույն մասնագետներն այդ պայմաններում իրենց որակները կկորցնեն։ Դրանից բացի, մասնագետների պակաս կա, եւ ոչ ոք չի ցանկանում առաջարկվող վարձատրությամբ աշխատել մարզում: Եղած պայմանները հաշվի առնելով, եթե մենք ունենանք մեկ դժբախտ դեպք, ես քուն ու դադար չեմ ունենա»,-ասաց մարզպետը:

Ինչ վերաբերում է ծննդատան հեռավորությանը, ապա մարզպետը նշեց, որ քննարկվում է Արտենիում ունենալ մեկ շտապօգնության անձնակազմ, որպեսզի հիվանդին անհրաժեշտության դեպքում շտապ տեղափոխեն Թալին:

Մարզպետը նշեց նաև, որ  Ծաղկահովիտում 2020-2023 թվականների ծրագրով զրոյից կառուցվելու է նոր առողջության կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]