Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արագածոտնի մարզը կներկայանա նոր զբոսաշրջային կետերով. ներդրումային ծրագրերը հստակեցված են

Արագածոտնի մարզը կներկայանա նոր զբոսաշրջային կետերով. ներդրումային 
ծրագրերը հստակեցված են

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզը զբոսաշրջության զարգացման նոր ծրագրեր է նախատեսում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ սովորաբար զբոսաշրջիկների այցելությունների համար առանձնացվում են ավանդական մի քանի վայրեր: Իրենք նպատակ ունեն վերհանել աննկատ մնացած, սակայն պատմական արժեք ունեցող կարևոր զբոսաշրջային վայրերը:

«Տարիներ շարունակ մենք զբոսաշրջային նոր կետեր շատ քիչ ենք ունեցել, զբոսաշրջիկներին անընդհատ նույն տեղն ենք տարել: Կարծում եմ, որ մենք պետք է այլ մոտեցում ցուցաբերենք և վերհանենք այլ զբոսաշրջային վայրերը: Մասնավորապես, մարզում ունենք պատմական արժեք ներկայացնող Դաշտադեմի ամրոցը, որի վերականգնման համար զգալի աշխատանքներ են իրականացվել, ներդրումներ են արվել:  Մենք նախատեսում ենք այն տարբեր միջոցառումներով դարձնել զբոսաշրջային ակտիվ այցելությունների կենտրոն»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:

Կառավարության առաջարկով այս տարի Հայաստանում կանցկացվի Յարխուշտայի փառատոնը, և պատահական չէ, որ այն անցկացվելու է Դաշտադեմի ամրոցի հարակից հատվածում: Մարզպետը նշեց, որ նման միջոցառումները նպատակ ունեն հասարակության, այցելուների ուշադրությունը հրավիրելու նախկինում աննկատ զբոսաշրջային վայրերի վրա:

Զբոսաշրջային տեսանկյունից մարզում չբացահայտված վայրերից է Ծաղկեվանքը: Մարզպետը տեղեկացրեց, որ ներդրողների հետ արդեն պայմանավորվածություններ կան: Մոտակա հատվածում  կառուցվելու են հյուրանոց, ռեստորան, ժամանցի վայր: Քննարկվում է այդ հատվածում ճանապարհի վերանորոգման հարցը:  

Կոնկրետ ծրագրեր են իրականացվում գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ: Տուրիստական գյուղի մոդել ունենալու առաջին ծրագրերից Հայաստանում սկսել են իրականացվել Արագածոտնի մարզում՝ Լուսագյուղում: Մարզպետն առանձնացրեց այլ համայնքներ ևս, որոնք զբոսաշրջային տիպային գյուղ դառնալու բավական լավ պոտենցիալ ունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]