Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

ԵԿՄ վարչության և «Ֆիդայիներ» ՀԿ անդամները Զորավար Անդրանիկի 155-ամյակի առթիվ այցելեցին Եռաբլուր

ԵԿՄ վարչության և «Ֆիդայիներ» ՀԿ անդամները Զորավար Անդրանիկի 155-ամյակի 
առթիվ այցելեցին Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միություն վարչությունն ու «Ֆիդայիներ» ՀԿ-ն Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155-ամյակի օրն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Զորավար Անդրանիկը մեծ դերակատարություն է ունեցել ֆիդայական շարժման ժամանակ:

«Զորավար Անդրանիկը դարասկզբին մեծ դերակատարում ունեցավ՝ շատ ու շատ մարդկանց փրկելով արհավիրքից: Դուք գիտեք՝ նա որտեղ գնում էր, երեխաներին հավաքում, բերում էր Հայաստան: Կարծում եմ, որ ԵԿՄ-ն ժառանգն է Զորավար Անդրանիկի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի: Դարավերջին գտնվեց մեկը՝ ի դեմս սպարապետ Վազգեն Սարգսյանի, որը կարողացավ համախմբել ջոկատները:  Չունենալով կանոնավոր բանակ, նրանց շնորհիվ՝ ֆիդայական շարժման և ազատամարտիկների հետ, կարողացանք փրկել Արցախի մեր ժողովրդին և ազատագրել այդ տարածքները»,- նշեց Միքայելյանը:  

Զորավարի զարմիկ Լևոն Օզանյանն ասաց, որ հպարտ է հայ և Անդրանիկ Օզանյանի հետնորդը լինելու համար:

«Շատ ուրախ եմ, որ Զորավարի ծննդյան օրն այսքան մարդ է գալիս Եռաբլուր: Համոզված եմ, որ մարդիկ սերնդեսերունդ կայցելեն նրա շիրիմին, կհիշեն և կհպարտանան նրանով»,- ընդգծեց Լևոն Օզանյանը:

«Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը շեշտեց, որ սերունդներին կոչ արեց ապրել անդրանիկաբար, ապրել հայաբար:

«Հող են ազատագրել մեր տղաները, մի քիչ կիսատ ենք թողել, սերունդներին կոչ ենք անելու շարունակել մեր կիսատ թողած գործը: Մենք Գանձակում պիտի տոնենք այս տոնը, Մասիսի վրա, Ղարսում, Վանում, Մուշում, Սասունում…»,- ասաց Չիլինգարյանը: 

Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ  խոնարհեցին զորավար Անդրանիկի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերին:

Պանթեոնից հետո «Ֆիդայիներ» ՀԿ անդամներն այցելեցին «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարան, որտեղ տարբեր մարզիկներ հանդես եկան սպորտային ելույթներով:

Բարերար Արմեն Գեորգենն էլ «Զորավար Անդրանիկ» թանգարանին նվիրեց Ֆրանսիայում գտնված և Հայաստան բերված Զորավար Անդրանիկի դիմանկարը, որն արվել է մոտ 100 տարի առաջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ