1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվեցին գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերը

Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվեցին գյուղատնտեսական  պետական  
օժանդակության ծրագրերը

ԳԱՎԱՌ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Գեղարքունիքի  մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ  մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց  հանդիպում   մարզի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններիհամայնքների ղեկավարներիշահագրգիռ այլ կառույցների եւ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետՀանդիպման նպատակն էր՝  մասնակիցներին  իրազեկել   գյուղատնտեսության   ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի բովանդակությանը: Օրվա բանախոսներն էին ՀՀ  էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման կոոպերատիվի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի  մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ   այս հանդիպումը կարեւոր խթան կհանդիսանա մարզի գյուղատնտեսության արդիականացման ու զարգացման համար: «Պետական օժանդակության ծրագրերը  նպատակաուղղված են տոհմային «խելացի»  անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացմանը։ Ծրագրերի հիմքում երկրում բարձրարժեք, նորարար, արտահանմանը միտված, արդյունաբերական գյուղատնտեսության խթանման տեսլականն է, որը շահառուներին հնարավորություն կտա ստեղծել եւ ժամանակակից աշխարհի պահանջներին համաքայլ զարգացնել իրենց ագրոբիզնեսը»,-  նշեց Իռա Փանոսյանը:

Այնուհետև  բանախոսը մանրամասն ներկայացրեց  յուրաքանչյուր ծրագրի բովանդակությունը, պահանջներն ու արդյունքները:

 Ներկայացնելով «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը՝ բանախոսը նշեց, որ վարկերը սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին կտրամադրվեն 0, հանրապետության մնացած համայնքների տնտեսավարողներին` 5 եւ գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3 տոկոս տոկոսադրույքով: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 3-15 միլիոն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչեւ 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից:

«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0 տոկոս տոկոսա­դրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 միլիոն դրամը։

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը:

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի սուբսիդավորվող վարկերը շահառուներին կտրամադրվեն 2 տոկոս, իսկ   սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահան­ջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող գյուղատնտեսական գործունեություն ծավալող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսա­դրույքով, 3 տարի մարման ժամկետով։ Մյուս տարբերակներում կփոխհատուցվեն կատարված ծախսերի 16 տոկոսը, սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահան­ջարկ ունեցող հողատարածք­ներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվների դեպքում` 18 տոկոսը:

«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տրամադրվում են առավելագույնը տարեկան մինչեւ 12 տոկոս անվանական տոկոսադրույքով, որի տարեկան մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը սուբսիդավորվում է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս, իսկ սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ բնակա­վայր­երի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հա­մար վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի մինչեւ 12 տոկոսային կետին համարժեք մասը, որպես­զի վարկա­ռուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավա­րողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է:

Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը իրականացնել 2 եղանակով. տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկերը կտրամադրվեն 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով և կատարված ծախսի փոխհատուցում. այս դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 տոկոսը, իսկ սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների կողմից մինչեւ 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար՝ 27 տոկոսը։

Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի նպատակն է՝ փոքր և միջին  ջերմատների կառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապա­հովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

 Պարզաբանումներից հետո էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին  հանդիպման մասնակիցների մտահոգող հարցերին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]