1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 977-ի

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 977-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան արձանագրել Է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 84 նոր դեպք, եւս մեկ մարդ մահացել Է, այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվն աճել Է մինչեւ 977, մահացել Է 10 մարդ: Այդ մասին հայտնել Է Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (KCDC) կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Հարավային Կորեան համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը երրորդ «նարնջագույնից» բարձրացրել Է մինչեւ չորրորդ «կարմիր» մակարդակ:

Տեգու քաղաքին եւ հարեւան Քենսան Փուքթոյի նահանգին բաժին Է ընկնում երկրում վարակման արդեն 791 դեպք՝ ընդհանուր թվաքանակի ավելի քան 80 տոկոսը: Հարավային Կորեայի ավիաընկերություններն սկսել են ժամանակավորապես չեղարկել Տեգու եւ այնտեղից չվերթները: Երկրի նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 25-ին այցելել Է Տեգու եւ շտապ ֆինանսական օգնություն խոստացել տարածաշրջանին:

Նա իրադրությունը գնահատել Է «չափազանց լուրջ» եւ հայտարարել Է, որ անբավարար կլիներ քաղաքը «աղետի հատուկ գոտի» հայտարարելը: Այս պահին Տեգուն եւ Քենսան Փուքթոյի նահանգը հայտարարված են հատուկ համաճարակաբանական վերահսկողության տարածաշրջաններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]