Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկ ամսում քաղաքաշինության ոլորտում հայտնաբերվել է 16 ինքնակամ կառույց

Մեկ ամսում քաղաքաշինության ոլորտում հայտնաբերվել է 16 ինքնակամ կառույց

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի հունվարին կատարվել է 199 դիտարկում, որոնցից 26-ը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 131 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 86 դրական և 45 բացասական եզրակացություն: Ըստ մարզերի այն ունի հետևյալ գրաֆիկական պատկերը.

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թվով 16 ինքնակամ կառույցներ` ՀՀ ամբողջ տարածքում։

Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմինն ուսումնասիրել է իրեն հասցեագրված քաղաքաշինական ոլորտին առնչվող ընդհանուր առմամբ 20 հիմնավոր դիմում-բողոք, լուծում են ստացել 18-ը։

Կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 20 արձանագրություն: Խորհրդատվություն է տրամադրվել թվով 90 տնտեսավարողների և քաղաքացիների, որից 43 դեպքում (47.8%)` Տեսչական մարմնի նախաձեռնությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]