Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Չինաստանում կնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել Է ութ բացասական թեստից հետո. «Ժենմին ժիբաո»

Չինաստանում կնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել Է ութ բացասական թեստից հետո. «Ժենմին ժիբաո»

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում բժիշկները կնոջ մոտ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտորոշումը հաստատել են միայն իններորդ անգամ արյան մեջ նուկլեինաթթվի անալիզ վերցնելուց հետո: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է «Ժենմին ժիբաո» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ Տան ազգանունով 56-ամյա չինուհին ապրում Է Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգի Անյուե գավառում: Երկար ժամանակ նա ամանեղեն լվացող Է աշխատել նահանգի հարեւանությամբ գտնվող կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքի հյուրանոցներից մեկում: Որոշ ժամանակ առաջ հյուրանոցի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել Էր կորոնավիրուս, ինչի հետեւանքով փետրվարի 2-ին կինը ենթարկվել Էր կարանտինի:

Փետրվարի 7-ից մինչեւ 23-ն ընկած ժամանակահատվածում նրանից ութ անգամ նուկլեինաթթվի անալիզ են վերցրել, սակայն դրանք բոլորն Էլ բացասական են եղել: Փետրվարի 24-ին, հիմնվելով կլինիկական ախտանշանների եւ հերթական թեստի արդյունքների վրա, բժիշկներն, այնուամենայնիվ, հաստատել են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտորոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]