Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել

Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Տյանցզինի համալսարանի մասնագետները պատվաստանյութ են մշակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ, որը պետք Է ընդունել բերանով: Գիտնականները պլանավորում են այն հնարավորինս արագ լրամշակել նախքան կլինիկական փորձարկումները: Այդ մասին գրել Է չինական «Պենպայ» հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատվաստանյութի ներգործությունը հիմնվում Է բնական իմունիտետի խթանման վրա: Մասնավորապես, այդ պատրաստուկի շնորհիվ օրգանիզմում պետք Է առաջանա անտիգեն, որը գործում Է կորոնավիրուսի սփայք-սպիտակուցների դեմ: Հենց այդ սպիտակուցների շնորհիվ Է վիրուսը ներթափանցում օրգանիզմ եւ սկսում բազմանալ այնտեղ: Նոր միջոցն ակտիվացնում Է իմունային գործընթացները, այդ թվում՝ հիվանդի լորձաթաղանթը, ինչը նրա բնական պաշտպանությունը պատրաստում Է կորոնավիրուսի դեմ պայքարին: Մշակողների մտահղացմամբ՝ պատվաստանյութը պետք Է թողարկեն հաբերով եւ այն անհրաժեշտ կլինի ընդունել պարզապես կուլ տալով եւ վրայից ջուր խմելով:

Ինչպես նշել Է աշխատանքի ղեկավար պրոֆեսոր Ցզինհայ Հուանը, պատվաստանյութը կարող են ընդունել ինչպես արդեն ախտահարվածները, այնպես Էլ առողջ մարդիկ՝ կանխարգելիչ նպատակներով: Ըստ որում գիտնականն ընդգծել Է, որ պատվաստանյութի թեստավորումը, դրա արտադրությունը եւ վաճառքի հանելը շատ ժամանակ կպահանջի: Պատրաստուկի անվտանգությունը Հուանը թեստավորել Է իր վրա եւ առայժմ ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չի արձանագրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]