Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տարվա սկիզբը՝ բարձր տնտեսական նոտայով. տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 8.9 տոկոսով

Տարվա սկիզբը՝ բարձր տնտեսական նոտայով. տնտեսական ակտիվությունը հունվարին 
աճել է 8.9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020-ի հունվարին աճել է 8.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով: 2020 թվականի հունվարին գրանցվել են հետեւյալ ցուցանիշները՝ տնտեսական ակտիվության աճ՝ 8.9 տոկոս, արդյունաբերության աճ՝ 13.4 տոկոս, շինարարության աճ՝ 7.7 տոկոս, առեւտրի շրջանառության աճ՝ 10.3 տոկոս, ծառայությունների աճ՝ 13.2 տոկոսէլ. էներգիայի արտադրության աճ՝ 18.7 տոկոս, արտահանման աճ՝ 20.4 տոկոս»,-գրել է Փաշինյանը:

Հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս, աշխատավարձի աճը՝ 5.9 տոկոս: «Կարճ ասած՝ փայլուն տնտեսական տարի ենք սկսել: Դուխով»,-եզրափակել է վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]