Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Իտալիայի հարավում. Tgcom24

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Իտալիայի հարավում. Tgcom24

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Պալերմոյում մի իտալուհու մոտ, որն այնտեղ Է եկել Բերգամո հյուսիսային քաղաքից (Լոմբարդիայի մարզ): Այդ մասին վետրվարի 25-ին հայտնել Է Tgcom24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հիվանդացածը վարակման ախտանշաններով Չերվելոյի հիվանդանոց Է տեղափոխվել երկուշաբթի երեկոյան: Մարդիկ, որոնց հետ նա շփվել Է, ենթարկվել են կարանտինի:

Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է յոթի: Ներկայում հայտնի Է Իտալիայում գրեթե 230 վարակվածների մասին, որոնց մեծամասնությունն ապրում Է Լոմբարդիա եւ Վենետո հյուսիսային մարզերում, որտեղ հիվանդության տարածման տեղային օջախներ են առաջացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am