1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վիետնամում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր 16 պացիենտները

Վիետնամում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր 16 պացիենտները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր այն 16 պացիենտները, որոնք վարակվել Էին CОVID19 նոր կորոնավիրուսով եւ գտնվում Էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է VNExpress պորտալը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վիետնամի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել Է, որ բոլոր 16 պացիենտները, որոնց մոտ հաստատվել Էր նոր կորոնավիրուսով վարակվելը, ապաքինվել եւ դուրս են գրվել հիվանդանոցներից: Վիետնամում նոր վարակվածներ չեն գրանցվել փետրվարի 13-ից ի վեր, գրում Է հրատարակությունը: Նշվում Է, որ վերջին երկու պացիենտներից մեկը, որոնք դուրս են գրվել փետրվարի 24-ին եւ 25-ին, եղել Է երեք ամսական մի աղջիկ՝ Վինֆուկի նահանգից, որը վարակվել Էր իր տատիկից: Վերջինս շփվել Էր վիետնամցի այն ութ մասնագետներից մեկի հետ, որոնք հունվարի 17-ին վերադարձել Էին Չինաստանի Ուհան քաղաք գործուղումից, որտեղ նրանք պրակտիկա Էին անցնում անցյալ տարվա նոյեմբերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]