Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավուշում ավտովթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը կայուն ծանր է

Տավուշում ավտովթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում փետրվարի 24-ին խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, դիմային ոսկորների կոտրվածք, ձախ սրունքի ոսկորների կոտրվածք: Միացված է եղել արհեստական շնչառության սարք, այժմ շնչում է ինքնուրույն:

5 տարեկան տղան էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել սանիտարական ուղղաթիռով: Երեխայի մոտ եղել է ներքին արյունահոսություն, որովայնի խոռոչում 500 մլ արյուն: Ունի նաև աջ թոքի սալջարդ, եղել է շոկային վիճակում, որից դուրս գալուց հետո վիրահատվել է:

Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է, գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ: Կտրվի հավելյալ տեղեկություն»,- գրել է Դերձյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]