Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայում պետհիմնարկություններին կարգադրված է ծառայողներին փոխադրել տնից աշխատանքի

Ճապոնիայում պետհիմնարկություններին կարգադրված է ծառայողներին փոխադրել տնից աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը բոլոր նախարարություններին եւ պետական հիմնարկություններին ցուցում Է տվել առավելագույն թվով աշխատակիցների փոխադրել տնից աշխատանքի եւ ճկունորեն փոխել գրասնյակում նրանց լինելու ժամանակը, որպեսզի պայմաններ չստեղծվեն տրանսպորտում նոր կորոնավիրուսով վարակման համար: Փետրվարի 25-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է նախարարների կաբիենտի գլխավոր քարուղար Յոսիհիդե Սուգան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ըստ հնարավորության,- ասել Է նա,- մենք առավելագույն քանակությամբ պետական ծառայողների կփոխադրենք աշխատանքի այդ ռեժիմին, որպեսզի առավելագույնս նվազեցնենք մարդկանց քանակը մետրոյում եւ Էլեկտրագնացքներում: Չափազանց կարեւոր Է կասեցնել համաճարակի առաջացումը եւ նոր միջոցներ ձեռնարկել վարակվածների թվի ընդլայնման դեմ»:

Ավելի վաղ Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսի Կաձիյաման Տոկիոյում կայացած մամուլի ասուլսիում հայտնել Է, որ նույն խնդրանքով կառավարությունը դիմել Է մասնավոր գործարարության ասոցիացիաներին:

Այս պահին Ճապոնիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 850-ը: Նրանցից 691-ը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են եւ անձնակազմը, նավ, որն արդեն երկու շաբաթից ավելի կարանտինում Է գտնվում Յոկոհամայի նավահանգստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]