1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացմանը

Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների 
խորհրդաժողովի բացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացմանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը:

«Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը, տարբեր երկրներում եւ ատյաններում մեր մասին ճշմարտացի տեղեկությունների տարածումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի իրականացումը,  բազմաթիվ պետությունների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետությունում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ եւ անձնվեր աշխատանքի»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության նախագահը:

Միջոցառման ընթացքում նախագահ Սահակյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]