Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանի ՋԷԿ»-ի մոտակայքում «Lada Granta»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

«Երևանի ՋԷԿ»-ի մոտակայքում «Lada Granta»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի 
հատվածից և բախվել ծառին

 ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 24-ին ժամը 23:56-ին ահազանգ է ստացվել, որ «Երևանի ՋԷԿ»-ից 1-ին մաս տանող շրջանաձև խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վթար, ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից,  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada Granta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ղ., ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդը և ուղևորները` Հովհաննես Խ. (ծնված 1977 թ.) և Գերասիմ Ե. (ծնված 1952 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]