Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի 
անվճար վիրահատության

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Դիմումատուն, մասնավորապես նշել է, որ ունի աչքերի հետ կապված խնդիրներ, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն:

Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:

Արդյունքում, դատապարտյալն այցել է բժշկական հետազոտություններ, ապա ենթարկվել աչքի վիրահատական միջամտության, որը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։

Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի հետվիրահատական դեղորայքային բուժման ընթացքին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]