Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը

Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ 
հարցազրույցի փուլը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունեցել 2019 թվականի համար կազմակերպված սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 29-ին կայացված թեստավորման փուլին մասնակցած 24 դիմորդներից հարցազրույցի փուլ անցնելու իրավունք էր ձեռք բերել 16-ը:

Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 231 կետի՝ հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն 75 տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:

Այսպիսով, վերոնշյալ պայմանի բավարարմամբ հարցազրույցի փուլը հաղթահարել է 8 դիմորդ.

  1. Ռուբեն Լևոնի Բալասանյան
  2. Մարատ Հայկի Հարությունյան
  3. Վահե Արայիկի Նազարեթյան
  4. Արթուր Սամվելի Ապիկյան
  5. Վարդան Ալեքսանի Ալոյան
  6. Լուսինե Վոլոդյայի Սարգսյան
  7. Մուշեղ Գագիկի Խաչիկյան
  8. Ռոբերտ Հովհաննեսի Եղյան

 Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշմամբ հաստատված հավելվածի26-րդ կետի՝ որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով՝ արդյունքների մասին տեղեկացվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]