Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց    

Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց

 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող Aerflot open 2020 մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի A ենթախմբում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց: Այժմ Մանուէլ Պետրոսյանն ունի 4,5 միավոր և առաջատարին զիջում է կես միավորով:

B խմբի 6-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն Հովիկ Հայրապետյանը: Միավորը կիսեցին Տիգրան Հարությունյանը, Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Տիգրան Հարությունյանը և Հովիկ Հայրապետյանը 5-ական միավորով առաջատարներից են:

 Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]