Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ճապոնիայում մահացել Է մոլորակի ամենատարեց բնակիչը

Ճապոնիայում մահացել Է մոլորակի ամենատարեց բնակիչը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 112 տարեկան հասակում փետրվարի 23-ին Ճապոնիայում վախճանվել Է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբե Տիտեցուն: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով մահացածի ընտանիքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա մահացել Է Նիիգատա պրեֆեկտուրայի ծերանոցում: Փետրվարի 12-ին տղամարդը Գինեսի ռեկորդների գրքում Էր հայտնվել որպես Երկրագնդի ամենատարեց բնակիչը:

Վատանաբեն ծնվել Է 1907 թվականի մարտի 5-ին գյուղացու ընտանիքում եւ 20 տարեկանում տեղափոխվել Է Տայվան, որտեղ 18 տարի Է ապրել, նախքան Ճապոնիա վերադառնալը: Նրանից առաջ աշխարհի ամենատարեց մարդը համարվում Էր Մասաձո Նոնական՝ Հոկայդո կղզուց, որը մահացել Է 2019 թվականի հունվարի 20-ին 113 տարեկան հասակում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, Ճապոնիայի՝ 80-ից բարձր տարիքի բնակիչների թիվը 2015 թվականին առաջին անգամ գերազանցել Է 10 միլիոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]