Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատությունը Երևանում բարեհաջող է անցել

Սրտի արատ ունեցող իրաքցի 3-ամյա Արզնդայի վիրահատությունը Երևանում 
բարեհաջող է անցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում գտնվող իրաքցի 3-ամյա Արզնդան, ով սրտի արատ ուներ, փետրվարի 24-ին վիրահատվել է:  Վիրահատությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին բժշկական կենտրոնից, 10 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել: Ներկայում երեխան վերակենդանացման բաժանմունքում է, ինքնուրույն շնչում է:

Իրաքի եզդի փախստականների ընտանիքում ծնված, սրտի բնածին արատ ունեցող 3-ամյա Արզնդան վիրահատության կարիք ուներ, որը հնարավոր չէ իրականացնել իր երկրում՝ Իրաքում: Նա վեց ամսական է եղել, երբ ընտանիքը նկատել է, որ երեխան առողջական խնդիրներ ունի: Նրան արդեն մեկ անգամ վիրահատել են իրավիճակը կայունացնելու համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության շնորհիվ եւ «Ավրորայի» աջակցությամբ Արզնդան օրեր առաջ տեղափոխվել էր Երևան՝ « Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որպեսզի այստեղ անցնի բուժօգնության հաջորդ փուլը: Այստեղ մինչ վիրահատությունը երեխան անցել է համալիր ստուգում:

Հայաստան տեղափոխվելու եւ անհրաժեշտ բուժում ստանալու համար փոքրիկին եւ նրա մորը մեծապես աջակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]