Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

Ֆրանսիայում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել Է, որ երկրում բոլորը, ում ավելի վաղ կորոնավիրուս Էին ախտորոշել, ապաքինվել են: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆրանսիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արձանագրվել Է վարակման 12 դեպք, հիվադներից մեկը մահացել Է:

«Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր այլեւս չկան … վիրուսն այլեւս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել Էր Լիոնում, բուժվել Է: Նա այլեւս վարակիչ չԷ, ուստիեւ կարողացել Է վերադառնալ տուն»,- ասել Է Վերանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]