Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

«Շիրակի Ձմեռ»-2020 փառատոնը հավակնում է դառնալ ամենասպասված ձմեռային միջոցառումը

«Շիրակի Ձմեռ»-2020 փառատոնը հավակնում է դառնալ ամենասպասված ձմեռային միջոցառումը

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային մարզաձևեր, մշակութային միջոցառումներ ու հրաշալի ժամանց. ,Շիրակի Ձմեռե 2020 փառատոնի կազմակերպիչները խոստանում են՝ Աշոցք այցելող հյուրերը չեն հիասթափվի: Այս մասին փետրվարի 24-ին կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեցին փառատոնի նախաձեռնողները՝ վստահեցնելով՝ փառատոնը լինելու է ամենասպասված ու հետաքրքիր միջոցառումներից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 29-ին Աշոցքում կանցկացվի «Շիրակի Ձմեռ» 2020 փառատոնը, որի ընթացքում մշակութային ու մարզական միջոցառումներով հետաքրքիր ժամանց կապահովվի: Այն կկրի «Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում» կարգախոսը:
Փառատոնի կազմակերպչական աշխատանքների, հետաքրքիր անակնկալների, սպասվող միջոցառումների ու մրցույթների մասին ասուլիսի ժամանակ անդրադարձել են Շիրակի մարզպետարանի մշակույթի-սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը։
«Հրավիրում ենք բոլորին ձմռան վերջին օրը ճանապարհելու ու Շիրակի հյուսիսային գեղեցկությունը վայելելու համար: Ամեն ինչ արվելու է միջոցառումն անմոռանալի դարձնելու համար։ Այն բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային, մշակութային հատվածներից։ Միջոցառման շրջանակներում անցկացվելու են դահուկավազքի, բազկամարտի, պարանի ձգման, հրաձգության մրցումներ, լինելու է համերգային հետաքրքիր ծրագիր։ Կլինեն սննդի տաղավարներ»,-նշեց Նաիրա Գրիգորյանը։

Արմենուհի Մխոյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ