Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն իրականացնելիս Դսեղ գյուղի վարչական տարածքում ստուգել են Մարց գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ վարորդը փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի մի բնակչից՝ Վանաձոր տեղափոխելու համար։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]