Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրանից ՀՀ՝ հայաստանաբնակները. Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ-ից Իրան կարող են տեղափոխվել իրանաբնակները, Իրանից ՀՀ՝ 
հայաստանաբնակները. Քաղավիացիայի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում Հայաստանից դեպի Իրան օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով մասնակի դադարեցմամբ պայմանավորված՝ Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել միայն Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ միայն հայաստանաբնակ քաղաքացիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից  դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։ Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ հայաստանաբնակ քաղաքացիները»,- նշված է հայտարարությունում:

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով որոշվել է դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

Նիստի ավարտի և դրա արդյունքներով ընդունված որոշումների մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նիստի  արդյունքներով որոշվել է.

  1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
  2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
  3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
  4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
  5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
  6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը:

Հունվարի 30-ին Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո: Այդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատը: Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ