Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ազգերի ինքնորոշման իրավունքը չեն կապում Արցախի հետ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ազգերի ինքնորոշման իրավունքը չեն 
կապում Արցախի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««ՀՀ»-ի հարցազրույցում, անդրադառնալով Արցախի շուրջ բանակցային գործընթացներին, քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, մասնավորապես, նշել է. «1991 թվականից սկսած հայ ժողովուրդն ապրում է ղարաբաղյան հակամատության կարգավորման միջազգայնացված ձևաչափերում: Մինչ այդ այն եղել է ԽՍՀՄ ներքին քաղաքական իրավասության առարկա: Այն բանից հետո, ինչ միջազգայնացվել է խնդիրը, անցել ենք մի քանի փուլ, որոնք իմաստավորման կարիք ունեն: Խնդրի իմասավորումն այս ընթացքում տարվում է պատմական տեսանկյունների վերլուծության հարթություն՝ գտնելով, որ պատմական փաստարկները մեր ամենաուժեղ միջոցներն են: Մենք, ցավոք, չունեցանք այն իրավական և քաղաքական միտքը, որը կարողանար հարցը տեղափոխել իրավաքաղաքական դաշտ այն իմաստով, որ գոնե կատարեին նվազագույնը՝ բացահայտելու իրավական և քաղաքական  այն փաստարկները, որոնք մեզ համար ավելի շահեկան են, որոնց պատասխանները ոչ միջազգային հանրությունն ունի, գոնե պատրաստի, և ոչ էլ ադրբեջանական կողմը: Չունեցանք այդպիսի իրավաքաղաքական միտք: Դրա համար էլ մեր անդրադարձերի կամ Ադրբեջանին հակադարձելու մեր գլխավոր դաշտը երկար ժամանակ մնում էր պատմության դաշտը: Բայց այդտեղ էլ ստեղծվում է մի արտակարգ հետաքրքիր իրավիճակ: Դա այն է, որ միջնորդները չեն սիրում պատմական փաստարկները մեջտեղ բերել: Ենթադրենք, այսպիսի մի փաստարկ, թե Ադրբեջանը չի եղել այսինչ դարերում, ասենք՝ միջնադարում: Սա  իրենց դուր չի գալիս, որովհետև միջնադարում իրենք էլ չեն եղել, դա նրանց համար հաճելի փաստարկ չէ: Բայց նրանք ունեն դրան հակադարձելու իրենց բանաձևերը: Նրանց պնդմամբ, այդպիսի փաստարկները չեն օգնում լուծելու հարցը: Նրանք մոտավորապես ասում են հետևյալը՝ մենք այստեղ հավաքվել ենք բանակցային սեղանի շուրջ կոնկրետ պայմաններում առաջացած խնդիրը լույծելու համար, հետևաբար, պատմական էքսկուրսները չեն օգնում դրան և ուղղակի չեն էլ վերաբերում խնդրին: Եթե մենք, օրինակ, ասում ենք, որ 19-րդ դարում Ադրբեջանը չի եղել,  միջնորդներն ասում են՝ այդ փաստարկը չի օգնում այս խնդիրը լուծելուն, եկեք խնդիրը դուրս բերեք պատմությունից և քննարկենք իրավունքի դաշտում, քաղաքականության դաշտում: Չնայած պետք է ասեմ, որ իրենք չեն սիրում նաև իրավական փաստարկները: Հատկապես այնպիսիք, որոնք անբեկանելի են, կարող են ընկնել հակամարտության կարգավորման հիմքում, և որոնց վրա իրենք իշխանություն չունեն այն իմաստով, որ չեն կարող այլ կերպ դրանք մեկնաբանել: Նրանք չեն սիրում նման փաստարկները:  Նրանք քաղաքականացրել են հարցը, սա պետք է պարզ ասել»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]