Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կրթական համակարգը կենդանի օրգանիզմ է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կրթական համակարգը կենդանի 
օրգանիզմ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ հրավիրվել էր «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ։

Կրթական համակարգում իրականացրած ցանկացած միջամտության արդյունքներն ի հայտ են գալու ավելի մեծ ժամանակահատվածից հետո եւ այս հարցում պետք է հնարավորինս զգուշություն եւ զգուշավորություն ցուցաբերել։ Թե որքանով են մեր կրթական եւ գիտական համակարգերը պատրաստ այդ միավորմանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը նկատեց, որ նման փոփոխությունները, բնականաբար, մի շարք մարտահրավերների առջեւ են կանգնեցնելու կրթական համակարգը, եւ պետք է հնարավորինս արագ հաղթահարել դրանք։ Այդ իմաստով շատ էական է լինելու, թե արդյոք օրենքի փոփոխությունը լրացուցիչ ֆինանսավորում պահանջելու է, թե՞ ոչ։ «Ցանկացած նման փոփոխություն ավելի մեծ ֆինանսավորման անհրաժեշտություն է ենթադրում արդյունք ունենալու համար»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց Գոգյանը։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի խոսքով, այս օրենքն էապես տարբերվում է այս պահին գործող օրենքից, եւ այդ տարբերությունն արմատական է։ Միեւնույն ժամանակ զրուցակիցս անդրադարձավ մի շարք թերությունների, նախեւառաջ խոսքը վերաբերում է գիտության ոլորտին, քանի որ այն արմատական փոփոխությունները, որ ակնկալվում էր այս նոր օրենքով, դրանք ակնառու չեն եւ շատ քիչ անդրադարձ կա այդ խնդիրներին»։

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]