Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անդրանիկի վրեժը թուրք ոստիկանից

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անդրանիկի վրեժը թուրք ոստիկանից

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին՝ Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Կրթությունը ստացել է Մուշեղյան վարժարանում:  Ավարտելուց մեկ տարի անց պատանուն բանտարկել են՝ թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու մեղադրանքով: Պատմությունը հետեւյալն է եղել: Թորոսը՝ երիտասարդ Անդրանիկի հայրը, մի օր տուն է վերադարձել արնաշաղախ. նրան ծեծի էր ենթարկել թուրք ոստիկանը: Անդրանիկը մի քանի օր շարունակ ճանապարհի վրա սպասել է, որպեսզի հանդիպի նրան: Այդ օրերի ընթացքում նա մի քանի անգամ տեսել է Անդրանիկին, քմծիծաղ տվել, սակայն հարմար առիթ չի վիճակվել, որպեսզի տաքարյուն երիտասարդը հոր վրեժը լուծի: Անդրանիկի համբերությունը որոշ ժամանակ անց հատել է՝ ձեռքի մեծ մահակով նրան ծեծի է ենթարկել այնպես, որ թուրք ոստիկանը մահացել է: Անդրանիկ Զորավարին բանտարկել են:  Մի քանի օր անց  նրա ընկերներին հաջողվել է իրեն բանտից փախցնել: Պատանին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Որոշ ժամանակ անց  վերադարձել է հայրենի քաղաք, ապա՝ Ղրիմ եւ Կովկաս, հայկական ռազմական ջոկատներին զինամթերք հասցնելու համար:

Աղբյուր Սերոբի վախճանից հետո Մուշի, Սասունի, Խնուսի հայդուկներն իրենց ջոկատների ղեկավարությունը վստահել են Անդրանիկ Օզանյանին: Նրա առաջնորդությամբ գլխատվել է Աղբյուր Սերոբի սպանության պատվիրատուն, ով ազգությամբ եղել է քուրդ՝ Բշարե Խալիլին, այնուհետեւ  սպանվել է հայդուկապետին թունավորողը:

...Առաքելոց վանքի մարտից տուժած թուրքական իշխանությունը խոստացել է վրեժ լուծել հայդուկներից, մինչդեռ նույն ժամանակահատվածում եվրոպական թերթերում հիացական տողեր են գրվել Անդրանիկ Զորավարի եւ իր հայդուկների քաջագործության մասին: «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան նրա սուրը»,- գրել է «Վաշինգտոն Փոսթ» ամերիկյան թերթը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ