Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

Huawei-ը ներկայացրել է 2499 եվրո արժողությամբ Mate Xs նոր սմարթֆոնը

Huawei-ը ներկայացրել է 2499 եվրո արժողությամբ Mate Xs նոր սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei ընկերությունը Բարսելոնայում ներկայացրել է ճկվող էկրանով Mate Xs նոր սմարթֆոնը, որը 2019թ. թողարկված Mate 30 հեռախոսի նոր մոդելն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նոր սմարթֆոնը կարժենա 2499 եվրո: Ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Յուն հայտնել է, որ նյութը, որից պատրաստվել է հեռախոսի էկրանը, երեք անգամ թանկ է ոսկուց, այդ պատճառով էլ հեռախոսն այդքան թանկ արժե:

Mate Xs-ը 85%-ով կարելի է լիցքավորել ընդամենը 30 վայրկյանում, իսկ այն ամբողջությամբ լիցքավորվում է նախորդ մոդելից 2.3 անգամ ավելի արագ: Սմարթֆոնը նաև անլար լիցքավորման հնարավորություն ունի:

Սմարթֆոնի հիշողությունը 512 GB է, այն վաճառքում կհայտնվի մարտին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ