Երևան-Իրանի սահման ավտոճանապարհի Լիճք գյուղի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
18:27, 24 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (Մ-2՝)՝ Լիճք գյուղի մոտ (356-րդ կմ) փետրվարի 24-ին տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կապալառու կազմակերպությունն իրականացնում է ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում